Մեր մոտեցման հիմքում դրված է ոչ միայն տեսանելի էսթետիկ արդյունքի ապահովումը, այլև մաշկի խնդիրների խորքային պատճառների բացահայտումն ու համալիր բուժումը։ Յուրաքանչյուր բուժառու նախ անցնում է մասնագիտական խորհրդատվություն բժիշկ-մաշկաբանի կամ կոսմետոլոգի հետ, որի արդյունքում կազմվում է անհատական բուժման պլան՝ համապատասխան մաշկի տիպին, վիճակին և բուժառուի ակնկալիքներին։
Մենք կիրառում ենք ժամանակակից ներարկումային, ապարատային և վերականգնողական մեթոդներ՝ ապահովելով անվտանգ, կանխատեսելի և երկարաժամկետ արդյունքներ։
• Մեզոթերապիա
• Բիոռեվիտալիզացիա
• PRP / պլազմոթերապիա
• Բոտուլինոթերապիա (Botox)
• Կոնտուրային պլաստիկա (ֆիլլերներ)
• Կոլլագենոթերապիա
Այս մեթոդները նպաստում են մաշկի խորը խոնավեցմանը, տոնուսի բարձրացմանը, կնճիռների հարթեցմանը և տարիքային փոփոխությունների կանխարգելմանը։
Կլինիկան հագեցած է վերջին սերնդի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ապահովում են մաշկի խորը վերականգնում և ձգում՝ առանց վիրահատական միջամտության։
Morpheus8 Burst (24 pin) — դեմք, պարանոց, դեկոլտե
Կիրառվում է մաշկի թուլության և կախվածության, կրկնակզակի, մակերեսային և խորը կնճիռների, հետակնե հետքերի և մաշկի անհարթությունների շտկման համար։
Deep Burst (40 pin) — մարմնի հատվածներ
Օգտագործվում է որովայնի, ազդրերի, նստատեղի, բազուկների, ծնկների և կրծքերի շրջանում՝ նպաստելով մաշկի ձգվածության և առաձգականության վերականգնմանը, ինչպես նաև ստրիաների նվազեցմանը։
Բացի այդ, կիրառվում են ռադիոհաճախական (RF) և լազերային առաջատար համակարգեր՝ Ignite Quantum RF, BodyTite, FaceTite, ինչպես նաև DEKA հարթակի սարքեր՝ Lilac, Viridis, Erise։
Պրոցեդուրաները կարող են իրականացվել տեղային անզգայացմամբ, սեդացիայով կամ ընդհանուր անզգայացմամբ՝ ապահովելով բուժառուի լիարժեք հարմարավետությունը։
Dashtoyan Medical Group-ում մենք օգնում ենք ոչ միայն բարելավել արտաքին տեսքը, այլ նաև պահպանել մաշկի առողջությունը և բնական գեղեցկությունը տարիների ընթացքում։