Լաբորատորիան գործում է ժամանակակից ստանդարտներին համապատասխան՝ կիրառելով լիարժեք թվային CAD/CAM գործընթացներ, որոնք ապահովում են չափումների ճշգրտություն, կայուն որակ և կանխատեսելի կլինիկական արդյունք։
Մեր ատամնատեխնիկների բազմամյա փորձը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել ինչպես ստանդարտ, այնպես էլ բարդ վերականգնողական աշխատանքներ։
Արտադրական գործընթացում օգտագործվում են առաջատար միջազգային արտադրողների սարքավորումներ և նյութեր՝
ինչը երաշխավորում է կոնստրուկցիաների ամրություն, կենսահամատեղելիություն և բարձր էսթետիկ արդյունք։
• թվային CAD/CAM բոլոր տիպի աշխատանքներ
• իմպլանտացիոն վիրաբուժական շաբլոններ
• ցիրկոնիումի հիմնակմախքեր և պսակներ
• վինիրներ և լրիվ կերամիկական վերականգնումներ
• էսթետիկ երեսպատումներ
• իմպլանտատների համար անհատական լուծումներ
• մետաղկերամիկական պսակներ և կամուրջներ
• մետաղական և մոմային հիմնակմախքեր
• ժամանակավոր կոնստրուկցիաներ
Dashtoyan Lab-ում յուրաքանչյուր աշխատանք նախագծվում և պատրաստվում է անհատական մոտեցմամբ՝ ապահովելով ֆունկցիոնալություն, բնական տեսք և երկարաժամկետ կայունություն։