Dashtoyan Dental Clinic-ը համարվում է ժամանակակից ստոմատոլոգիայի առաջատար կենտրոններից մեկը։
Գործելով ավելի քան 28 տարի՝ մենք առաջարկում ենք միջազգային չափանիշներին համապատասխան բուժում, նորագույն տեխնոլոգիաներ և անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուին։
Մեր նպատակն է ապահովել առողջ ժպիտ և բարձրակարգ ֆունկցիոնալ վերականգնում։ Այստեղ բժշկական փորձը, տեխնոլոգիան և հոգատարությունը միավորվում են՝ ապահովելով կատարյալ արդյունք։
Մեր Առավելությունները
Dashtoyan Dental Clinic-ը հագեցած է եվրոպական բարձրակարգ տեխնոլոգիաներով և սարքավորումներով․ բուժումները իրականացվում են Planmeca, Kavo և Dürr Dental առաջատար համակարգերով։ Կլինիկայում գործում է նաև Planmeca G7 (CBCT)՝ 30×30 սենսորով 3D հետազոտության սարք, որը ապահովում է բարձր ճշգրտությամբ ախտորոշում՝ նվազագույն ճառագայթային ազդեցությամբ։ Այն դեպքերում, երբ ծնողները նախընտրում են խուսափել ռենտգեն հետազոտությունից, մենք կիրառում ենք Dürr Dental VistaCam iX HD Smart բարձր լուծաչափի ինտրաորալ տեսախցիկը։
Այն թույլ է տալիս ստանալ որակյալ թվային պատկերներ՝ առանց ճառագայթման, ապահովելով անվտանգ և ճշգրիտ դիտարկում հատկապես երեխաների համար։
Մեր առավելություններից մեկն այն է, որ այստեղ հնարավոր է բուժում անցկացնել ինչպես ընդհանուր անզգայացմամբ (նարկոզով), այնպես էլ սեդացիայի՝ առանց սթրեսի և անհարմարության։ Մենք ստեղծել ենք մի միջավայր, որտեղ երեխաները բուժման ընթացքում չեն վախենում, չեն զգում ցավ և իրենց զգում են պաշտպանված։
Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան․ մեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։
Մեր բժիշկներն ունեն բարձր որակավորում և երկարամյա փորձ․ կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ-ի կլինիկական բազա, որտեղ պարբերաբար այցելում են բազմաթիվ բժիշկներ և անցնում հետբուհական ուսուցում։ Բացի դրանից, գործում է մեր սեփական Dashtoyan Training Center ուսումնական հարթակը, որի շրջանակներում բազմաթիվ մասնագետներ անցնում են վերապատրաստումներ և պրակտիկ դասընթացներ։
Մենք ոչ միայն սովորում ենք, այլև սովորեցնում ենք՝ կիսվելով տարիների փորձով։
Կլինիկայի կարևոր առավելություններից է նաև մեր գերժամանակակից թվային լաբորատորիան, որն ապահովում է անհատական և արագ պատրաստման գործընթաց՝ երաշխավորելով բարձր ճշգրտություն, կատարյալ որակ և անթերի արդյունք յուրաքանչյուր բուժառուի համար։
Մեր Ծառայությունները
Dashtoyan Dental Clinic-ում ստեղծել ենք միջավայր, որտեղ երեխաներն ստանում են ոչ միայն որակյալ բուժում, այլև հոգատար վերաբերմունք։ Մեր մանկական բաժինը միավորում է ծառայությունների լայն սպեկտոր՝ սկսած առաջին խորհրդատվությունից և ադապտացիոն այցից մինչև կանխարգելիչ և բուժական ընթացակարգեր։
Մենք առաջարկում ենք ժամանակակից լուծումներ՝ ցավազուրկ բուժում և պլոմբավորում, ֆտորային պաշտպանություն, Air Flow մաքրում, սանձիկի վիրահատություն, տեղի պահպանիչների տեղադրում և այլ ընթացակարգեր՝ ապահովելով երեխայի հարմարավետությունն ու վստահությունը յուրաքանչյուր այցի ընթացքում։
ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ԲՈՒԺՈՒՄ՝ ամենապարզից մինչև ամենաբարդ
Օրթոդոնտիան ոչ միայն ուղղում է ատամները, այլ նաև ձևավորում է գեղեցիկ ժպիտ և ճիշտ կծվածք։
Dashtoyan Dental Clinic-ում մենք առաջարկում ենք տարբերակված լուծումներ՝ ըստ տարիքային և անհատական կարիքների․
բուժում բրեկետներով, էլայներներով (թափանցիկ շերտերով), ինչպես նաև օրթոդոնտիկ ապարատներով։
Բացի դրանից, մեր մասնագետները իրականացնում են նաև հոդային խնդիրների բուժում, ապահովելով լիարժեք ֆունկցիա և հարմարավետություն։