Էնդոդոնտիա

Էնդոդոնտիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը վերականգնում է ատամի ներքին հյուսվածքների առողջությունը՝ բուժելով կամ վերաբուժելով արմատախողովակները։
Dashtoyan Dental Clinic-ում այս գործընթացն իրականացվում է բարձր ճշգրտությամբ՝ միկրոսկոպային մեծացմամբ, գերմանական Leica 3D ախտորոշմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ապահովելով անվտանգ և երկարատև արդյունք։

Ամրագրեք այցելություն
Էնդոդոնտիա

Ի՞նչ խնդիրներ ենք բուժում

Մեր կլինիկայում իրականացվում են ինչպես առաջնային, այնպես էլ բարդ և կրկնակի բուժման դեպքեր.

Բարդ ատամների վերաբուժում

Վերաբուժում ենք նախկինում սխալ կամ թերի բուժված արմատախողովակները՝ վերացնելով բորբոքման աղբյուրը և պահպանելով ատամը։

Բորբոքված ատամների բուժում

Բուժում ենք սուր կամ քրոնիկ բորբոքումը՝ կանխելով ցավը, այտուցը և հետագա բարդությունները։

Թերի բուժված ատամների վերաբուժում

Ճշգրտորեն մշակում ենք այն արմատախողովակները, որոնք նախկինում անբավարար ձևով են մշակվել։

Գամիկների (շտիֆտերի) հեռացում

Ապահով և նուրբ մեթոդով հեռացնում ենք մետաղական, ապակեթելային կամ անսարք գամիկները՝ վնաս չպատճառելով ատամի կառուցվածքին։

• Արմատախողովակների մեջ մնացած կոտրված գործիքների հեռացում (միկրոսկոպի տակ)

Միկրոսկոպային մեծացումը հնարավորություն է տալիս տեսնել և հեռացնել անգամ ամենաբարակ և խորը հատվածներում մնացած գործիքային բեկորները։

Ինչու ընտրել մեր կլինիկան

Միկրոսկոպային բուժում

Բոլոր էնդոդոնտիկ միջամտությունները իրականացվում են գերմանական Leica միկրոսկոպի կիրառմամբ, որը հատուկ նախատեսված է ստոմատոլոգիական բուժման համար և ապահովում է արմատախողովակների ամբողջական տեսանելիություն, ինչպես նաև դրանց մշակման առավելագույն ճշգրտություն։

3D ախտորոշում՝ Planmeca G7 (CBCT)

Թույլ է տալիս գնահատել ատամի արմատային համակարգը, հայտնաբերել լրացուցիչ խողովակներ, թաքնված բորբոքային օջախներ և ապահովել ճիշտ պլանավորում։

Բարձր փորձառություն բարդ դեպքերում

Մեր մասնագետներն ունեն երկարամյա փորձ՝ հատկապես բարդ, կրկնակի և անհաջող բուժման դեպքերի հաջող բուժման մեջ։

Մեր մասնագետներն ունեն երկարամյա փորձ բարդ կլինիկական դեպքերի հաջող բուժման, ինչպես նաև նախկինում սխալ բուժված ատամների արդյունավետ վերաբուժման ոլորտում։

Անցավ և անվտանգ բուժում

Օգտագործվում են ժամանակակից անզգայացումներ՝ ապահովելով հիվանդի լիարժեք հարմարավետությունը։

Պրեմիում նյութեր և տեխնոլոգիաներ

Բարձրորակ նյութերը և ճշգրիտ գործիքավորումն ապահովում են երկարատև և կանխատեսելի արդյունք։

Էնդոդոնտիկ բուժման արդյունքը

Ճիշտ իրականացված էնդոդոնտիկ բուժումը հնարավորություն է տալիս պահպանել բնական ատամը երկար տարիներով՝ վերականգնելով դրա ֆունկցիան, ամրությունը և առողջությունը։

Վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկում և ստերիլիզացիա

Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան․ մեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։