Բերանի Խոռոչի Վիրաբուժություն

Dashtoyan Dental Clinic-ում իրականացվում են բերանի խոռոչի բոլոր վիրաբուժական միջամտությունները՝ սկսած ամենապարզ ատամի հեռացումից մինչև ամենաբարդ վիրահատական լուծումները։ Մեր մոտեցումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման, անվտանգ տեխնիկայի և արագ վերականգնման սկզբունքների վրա։

Ամրագրեք այցելություն
Բերանի Խոռոչի Վիրաբուժություն

Ինչ ենք իրականացնում

Ատամների հեռացում
Իսկապես ցանկացած ատամի հեռացում՝ ներառյալ բարդ, ռետենցված, անհարմար դիրքով կամ բորբոքված արմատով ատամները։
Բոլոր միջամտությունները կատարվում են ճիշտ պլանավորմամբ և տեխնիկայով։

3D համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում
Վիրահատությունից առաջ իրականացվում է Planmeca G7 ապարատով  3D հետազոտություն (CBCT)  ապահովելով լիարժեք պատկերացում ատամի դիրքի, արմատների և շրջակա հյուսվածքների մասին։
Սա նվազեցնում է ռիսկերը և ապահովում է կանխատեսելի արդյունք։

Վիրաբուժական միջամտություններ
• բարդ ատամների հեռացում
• ռետենցված իմաստության ատամների հեռացում
• արմատի  ռեզեկցիա
• արմատի ապիկոտոմիա
• լնդագրպանիկների վիրաբուժական կիբետաժ
• ծնոտի ոսկրային աճեցումներ

•բաց և փակ սինուս լիֆտինգներ
•կլինիկական պսակի երկարացում

Վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկում և ստերիլիզացիա

Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան․ մեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։

Մեր առավելությունները

✔ Վիրահատություններ՝ բարձր ճշգրտության 3D պլանավորմամբ
Անցավ և անվտանգ իրականացվող միջամտություններ
Փորձառու վիրաբույժ-ստոմատոլոգներ
✔ Արագ ապաքինում և անհատական  վերահսկում